|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ կապված իրարանցումը դեռ շարունակվում է` դասախոսների բողոքներ, կոռուպցիոն մեղադրանքներ բուհի ռեկտոր Արա Ավետիսյանի դեմ:
Newsbook.am-ի տեղեկություններով` լուրեր են պտտվում, որ Արա Ավետիսյանը պատրաստվում է հրաժարական տալ:
Yerkir.am-ի հետ զրույցում Ավետիսյանը հերքեց լուրը` ասելով. «Իմ տեղը նստած` աշխատում եմ»:
Այսօր առավոտյան հերթական հանդիպումն էր բուհի ռեկտորի եւ պրոռեկտորների հետ, որի ընթացքում, ինչպես հավաստիացրեցին բուհում, քննարկվել են բուհի ուսումնական ծրագրերի հետ կապված ինչ-ինչ հարցեր. «Ռեկտորի հրաժարականի հետ կապված ոչինչ չի քննարկվել»: