|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել. yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց նաև, որ նախարարությունն այժմ համապատասխան հրամանն է նախապատրաստում:
Հիշեցնենք, որ առավոտյան Ավետիսյանը մեր թղթակցի հետ զրույցում հերքել էր լուրը` ասելով. «Իմ տեղը նստած` աշխատում եմ»:
Yerkir.am-ի տեղեկություններով` այսօր Ավետիսյանը գիտխորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել դեռ նախորդ շաբաթ` ուրբաթ օրը: Խոսքի վերջում Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել պրոֆեսորադասախոսական կազմին:
Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, Ավետիսյանը մի առիթով նշել է, թե համաձայն չէ բուհում վերջերս վերստուգիչ հանձնաժողովի կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված փաստի հետ, համաձայն որի` ոչ նպատակային ծախսեր են հայտնաբերվել բուհում: