|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քիչ առաջ ավարտվեց ոչ իշխանական չորս ուժերի հանդիպում-քննարկման առաջին մասը, որին մասնակցում էին նաև «Դեմ եմ պարտադիրին» շարժման մի խումբ անդամներ: Այս մասին ԱԺ-ից տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը:
Հանդիպման երկրորդ մասը դեռ շարունակվում է, քննարկվում է ոչ իշխանական չորս ուժերի միասնական օրակարգը:
Լրագրողների հետ զրույցում «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները նշեցին, որ չորս ոչ իշխանական խմբակցությունների հետ քննարկվել են առաջիկա մարտի 22-ի հանրահավաքին վերաբերող հարցերը: Նրանք նշեցին, որ այդ հանրահավաքին մասնակցելու են չորս խմբակցությունների ներկայացուցիչներ:
«Մեր շարժումը համագործակցում է քաղաքական չորս խմբակցությունների հետ, նրանք խորհրդարանում ներկայացնում են մեր շահերը: Ուստի այս շարժումը չի կարող քաղաքականացվել, այն ի սկզբանե եղել է քաղաքացիական, այդպիսին էլ կմնա»,- ասացին «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները: