|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Անդրիաս Ղուկասյանը համարում է, որ այսօր անհրաժեշտ է ձեւավորել ազգային անցումային խորհուրդ` նոր ընտրություններ անցկացնելու եւ դրանց ազատությունն ապահովելու պատասխանատվությունը ստանձնելու նպատակով:
Yerkir.am-ի հետ զրույցում նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ այս հարցով ինքը դեռ համապատասխան առաջարկ չի արել Րաֆֆի Հովհաննիսյանին, ով միասնական ճակատ ձեւավորելու եւ միասնաբար պայքարի ելնելու նախաձեռնություն է սկսել, որովհետեւ վերջին օրերին անկողնային վիճակում է: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հանրահավաքին նա որոշել է մասնակցել:
«Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է մասնակցել այդ միտինգին` անկախ նրանից, թե ինչ տպավորություն կստեղծվի. քաղաքական գործիչները պետք է միավորվեն, որպեսզի ՀՀ քաղաքացիների ձայները, որոնք դեմ են դուրս եկել ռեժիմին, իրենց ազդեցությունը չկորցնեն: Դրա համար փորձելու եմ գնալ այդ միտինգին»,- հայտնեց Անդրիաս Ղուկասյանը:
Նա նշեց նաեւ, որ ինքն, անշուշտ, պատրաստ է նաեւ հետագայում իր ունեցած ներուժն ու ռեսուրսները ներդնել այդ համընդհանուր պայքարում: