|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեց չորս ոչ իշխանական խմբակցությունների դռնփակ նիստը: Այս մասին ԱԺ-ից տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը: Այսօր քննարկում են ապրիլի 28-30 ընկած ժամանակահատվածում տեղի ունենալիք շուրջօրյա հանրահավաքների կազմակերպչական հարցերը:
Նիստին ՀԱԿ խմբակցությունից ներկա են Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ-ից` Վահան Բաբայանն ու Ստեփան Մարգարյանը, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը, իսկ ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը: Ամենայն հավանականությամբն կքննարկվի նաեւ ՍԴ այսօրվա որոշումը:
Հիշեցնենք, որ երեկ քառյակը կրկին դռնփակ նիստ էր հրավիրել և հայտարարել, որ ապրիլի 28-30-ը Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ են անցկացնելու: