|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գրեթե 10 օր է, ինչ սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` տիկին Գրետան, գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Yerkir.am-ին հիվանդանոցի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը հայտնեց, որ տիկին Գրետայի վիճակը կայուն է, սակայն միանշանակ նշել, որ նրա վիճակը լավանում է, չի կարելի: «Այն, որ նրա վիճակը կայուն է, արդեն բավականմեծ բան է մեզ համար»,- ասաց նա:
Ըստ Աղաբաբյանի` Սարգսյանին հիվանդասենյակ տեղափոխելու մասին վաղ է խոսել, դուրս գրելու մասին` առավել ևս: «Նման հիվանդությամբ տառապող հիվանդները երկար են պառկում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Գրետա Սարգսյանին հիվանդանոց են տեղափոխել փետրվարի 4-ի երեկոյան` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում ախտորոշմամբ: