|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը, դեռևս գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը կայուն է: Այս մասին yerkir.am-ին հայտնեց հիվանդանոցի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը` նշելով, որ առայժմ նրան այլ բաժանմունք տեղափոխելու մասին խոսք լինել չի կարող:
Հիշեցնենք, որ Գրետա Սարգսյանին հիվանդանոց են տեղափոխել փետրվարի 4-ի երեկոյան` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում ախտորոշմամբ:
Հիվանդանոցի փոխտնօրենը տեղեկացրեց նաև, որ տիկին Գրետան, բացի նշված հիվանդությունից, ունի նաև շաքարային դիաբետ: