|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լեգենդար ֆուտբոլիստներ պորտուգալացի Լուիշ Ֆիգուն, ֆրանսիացի Զինեդին Զիդանը և բրազիլացի Ռոնալդոն կմասնակցեն բարեգործական հանդիպման, որպեսզի գումար հավաքեն Ֆիլիպիններում թայֆունից տուժածների համար:
Հանդիպմանը կմասնակցեն Ռոնալդոյի, Զիդանի ընկերների թիմը և «Յանգ Բոյս» թիմը՝ ընկերների հետ:
Խաղը կկայանա մարտի 4-ին Բեռնում և կանցկացվի «Խաղ՝ ընդդեմ աղքատության» ամենամյա ակցիայի շրջանակներում:
Զիդանի և Ռոնալդոյի թիմից հանդիպմանը կմասնակցեն Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Ֆերնանդո Իյերոն, Ֆաբիո Կանավարոն, Ռոբեր Պիրեսը, Պատրիկ Վիյերան, Պավել Նեդվեդը, Սթիվ Մակմանամանը և Դավոր Շուկերը:
Թիմը կգլխավորի Ռուդ Գուլիտը: Գլխավոր մրցավարը Պիեռլուջի Կոլինան է: