|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիական ՊՍԺ-ի մարզական նոր տնօրեն կարող է դառնալ պորտուգալացի Լուիշ Ֆիգուն, ով այժմ Միլանի «Ինտեր»-ում ներկայացուցչական պաշտոն է զբաղեցնում:
ՊՍԺ-ի սպորտային նախկին տնօրեն` բրազիլացի Լեոնարդոն լքեց պաշտոնը այն բանից հետո, երբ խաղադաշտում մրցավարին հրելու համար երկարաժամկետ որակազրկում ստացավ:
Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը գլխավորում է այդ պաշտոնը զբաղեցնողների ընտրացուցակը: Երկրորդը ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Պեդրու Պաուլետան է, երրորդ թեկնածուի անունն անհայտ է. հայտնում է Le Рarisien-ը:
40-ամյա Ֆիգուն իր կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնա»-ում, «Ռեալ»-ում, «Ինտեր»-ում: 2000-ին ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, նույն թվականին էլ` ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: