Միասին կարող ենք
կարևոր
1021 դիտում, 2 ժամ առաջ - 2026-06-17 19:13
Սպորտ

Ռոնալդոն մեծագույններից է, սակայն առաջին տեղում չէ․ Մեսսի

Ռոնալդոն մեծագույններից է, սակայն առաջին տեղում չէ․ Մեսսի

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Ալժիրի ընտրանու դեմ խաղից հետո խոսել է բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդո Նազարիոյի մասին՝ շեշտելով վերջինիս բացառիկ մեծությունը ֆուտբոլի պատմության մեջ: Այս մասին գրում է armsport.am-ը:

Արգենտինացին ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է գտնվել աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուների միևնույն ցանկում նման լեգենդների հետ, սակայն ինքն առանձնապես մեծ նշանակություն չի տալիս չոր վիճակագրությանը:

«Հպարտ եմ, որ կարող եմ մրցել նման մեծությունների հետ, բայց վերջին հաշվով սա ընդամենը վիճակագրություն է։ Ռոնալդոն բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, սակայն նույնիսկ նա այս ցուցակում առաջին տեղում չէ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Infobae պարբերականը: