Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Ղրղզստանի և Ղազախստանի ԱԳՆ-ները նոտաներ են հղել ՌԴ ԱԳՆ-ին փետրվարի 23-ի հանրահավաքի ժամանակ Վլադիմիր Ժիրինովսկիի՝ Կենտրոնական Ասիայի պետությունները Ռուսաստանին միացնելու մասին հայտարարությունների կապակցությամբ. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Վլադիմիր Ժիրինովսկին առաջին անգամ չէ, որ թույլ է տալիս անթույլատրելի արտահայտություններ, որոնք վիրավորում են ղրղզ ժողովրդի ազգային զգացմունքները»,- նշված է Ղրղզստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ղազախստանի ԱԳՆ-ի հայտարարությունում նշվում է, որ Ժիրինովսկիի հայտարարությունները չեն համապատասխանում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ոգուն: ԱԳՆ-ն նշել է, որ այժմ քննարկվում է անձամբ Ժիրինովսկիի նկատմամբ դիվանագիտական բնույթի միջոցների ձեռնարկման հնարավորությունը: