Միասին կարող ենք
կարևոր
874 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-17 18:15
Հասարակություն

Որպեսզի մարդիկ չգնան ընտրատեղամաս, չմասնակցեն քաղաքական պրոցեսներին. զզվեն, հեռու մնան, պետք է նրանց սպառնալ ու վիրավորել․ Հայրապետյան

Որպեսզի մարդիկ չգնան ընտրատեղամաս, չմասնակցեն քաղաքական պրոցեսներին. զզվեն, հեռու մնան, պետք է նրանց սպառնալ ու վիրավորել․ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է.

««Եթե ես հիմա ասեմ՝ գիտե՞ք ինչ, Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է՝ ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում էդքան շուն ու շյանգալ կա, որ կարա իրենց օգտին քվեարկի»։ 

Սա ՀՀ վարչապետ համարվող նույնը ինքը Ալիև մարդ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, որոնք հնչել են այսօր խորհրդարանում։ Սրանով նա ոչ թե ուղղակի թիրախավորում է իր քաղաքական հակառակորդներին, այլ վիրավորում ու անվանարկում է ՀՀ քաղաքացիներին, այն մարդկանց, որոնք չեն ուզում, որ ինքը մնա իշխանության, ունեն տարբերվող քաղաքական հայացքներ՝ կապ չունի, թե ում օգտին կուզեն տալ իրենց քվեն, վերոնշյալ քաղաքական ուժերի համակիրներն են, թե ոչ։ Դեռ մի կողմ եմ թողնում, որ նույն ՀՀԿ-ն չի էլ մասնակցում ընտրություններին, մի կողմ եմ թողնում ողջ անհեթեթությունն ու վտանգավորությունը այս հայտարարության, սա ուղիղ վիրավորանք է հայ ընտրողի հասցեին։

Ցանկացած մեկը, ով հետևել է իմ էջին, գիտի, որ ես երբեք չեմ թիրախավորել ու պիտակավորել մարդկանց, որոնք ընտրում են «Քանդենք պետությունը» կուսակցությունը, թեև այդ մարդկանց քվեով քանդվում է իմ պետությունը, թեև այդ մարդիկ ուղիղ ձայն են տալիս Իլհամ Ալիևի թեկնածուին, բայց ես միշտ պահել եմ կոռեկտությունը, որը պարտավոր է անել ցանկացած հանրային գործիչ։

Միևնույն ժամանակ, անթույլատրելի է ցանկացած որևէ քաղաքական ուժի ընտրողին ուղղված սպառնալիքն ու վիրավորանքը։ Բայց հիմա մենք այդ իրավիճակում ենք, երբ վիրավորանքն ու սպառնալիքը հնչում է պետության ղեկավարի կողմից, ուղղված է իր հակառակորդ քաղաքական ուժերի ընտրողներին․ չկա բովանդակություն, չկա քննարկում, կա միայն զզվելի իրավիճակ, վտանգավոր վիրավորանքներ, սպառնալիքներ, իսկ դրա նպատակը մեկն է, որ մարդիկ չգնան ընտրության, որովհետև ով իմանա, չիմանա, Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ընտրելու իրավունք ունեցողների մեծ մասը երբեք չի ուզենա, որ ինքը՝ նույն ինքը Ալիևը մարդը, մնա իշխանության։ Իսկ որպեսզի մարդիկ չգնան ընտրատեղամաս, չմասնակցեն քաղաքական պրոցեսներին, զզվեն ու հեռու մնան, պետք է նրանց սպառնալ ու վիրավորել․․․»։