|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Սիրելի արցախցիներ, խորհուրդ եմ տալիս հեռու մնացեք քաղաքական այդ ընդվզումներից, քաղաքական երեւույթներից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, իր տեսաուղերձում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Երեւանի փողոցներում մի մասնակցեք այդ պրոցեսներին, հարիր չէ արցախցիներին: Ամբողջ հայությունը կանգնել է մեր կողքը, ձեր կողքը, ամեն ինչ արել են ձեզ համար, կրել են զրկանքներ ձեզ համար: Գործ չունեք քաղաքական ինտրիգների հետ, հանգիստ նստեք նեղներդ, բոլորիդ խնդիրները լուծվելու է: Կոչ եմ անում հետ գալ Ղարաբաղ: Պետք է բոլորս հետ գանք: Այս երկու օրում ենթակառուցվածքների հարցը կլուծենք՝ ջրի, հոսանքի, գազի: Ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի սոցիալական որեւէ խնդիր չլինի: Ինձ դիմել են հադրութցիները, թե մենք ինչ անենք: Իհարկե, առաջին հերթին պետք է պաշտպանեինք Հադրութը: Չկարողացանք, այսօր խոստանում ենք, որ անելու ենք ամեն ինչ, որ սոցիալական որեւէ խնդիր չլինի: Պարտավորվում ենք Երեւանում, ապա նաեւ Արցախում պահովել նրանց այն նվազագույն պայմաններով:
Այս պահին չունենք վերջնական որոշումը, թե ինչ ենք անելու, բայց ուզում եմ երաշխավորել, որ ճանապարհները լինելու են անվտանգ, մի տեղափոխեք ձեր ունեցվածքը Արցախից Հայաստան: Դուք համոզվելու եք, որ Արցախում ավելի լավ ենք ապրելու, քան ուրիշ տեղ, որովհետեւ ուրիշ տեղ մեզ չեն սպասում:
Պետք չէ տրվել սադրանքների, սա մեր պետությունը վերջնականապես կործանելուն ուղղված սադրանք է, մեզ պետք է միասնականություն, մենք պետք է միասնական պայքարենք արտաքին թշնամու դեմ: Ես ուզում եմ վստահեցնել ձեզ, որ Արցախը մնալու է հայկական»,-հայտարարեց Արցախի նախագահը: