|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման հետ կապված` որեւէ նոր բան չկա. Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Նրա հավաստմամբ` դեռ գործնական առաջընթաց չկա, միայն խոստումներ են:
«Ես հավատում եմ, որ մի օր ունենալու ենք թատրոնի շենք, հավատում եմ, որ Սոս Սարգսյանի երազանքն անկատար չի մնա»,- ասաց Մկրտչյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ պատրաստվում են բեմադրել Շեքսպիրի «Համլետը», որից հետո նաև մեկ կատակերգություն կբեմադրեն: