|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուզբեկստանում ձերբակալել են երկրի նախագահի դստեր մերձավորներից մի քանի հոգու. հայտնում է Лента.ру-ն: Ձերբակալվածների թվում հայ կա՝ ոմն Գայանե Ավագյանը:
Ձերբակալվածներն օգնել են Գուլնարա Կարիմովային իր անօրինական գործունեության մեջ: Ձերբակալությունները կատարվել են Terra Group, Prime Media, Gamma Promotion և այլ ընկերությունների դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում` հարկերը չվճարելու և այլ ֆինանսական հանցագործություններ կատարելու մեղադրանքով:
2013-ի աշնանը փակվել էին Գուլնարա Կարիմովային պատկանող հեռուստառադիոընկերությունները, բուտիկները: Աշխատանքը դադարեցրել էր նաև նրա հիմնադրամը: