|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր Երևանի մետրոպոլիտենի երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Նրանից մեկի կինը, ով չցանկացավ ներկայանալ, Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ամուսնու համար անսպասելի է եղել աշխատանքից ազատվելը, և նա դա կապում է պարտադիր կուտակային պահումների դեմ բողոքի հետ:
Նշենք, որ մի քանի օր առաջ մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքել էին պարտադիր պահումների դեմ` պահանջելով իրենց ամբողջական աշխատավարձերը:
Մեր զրուցակիցը նշեց, որ միշտ էլ խնդիրներ եղել են` ցածր աշխատավարձի և այլ հարցերի հետ կապված, սակայն այս անգամ աշխատակիցները բողոքել են պարտադիր վճարների դեմ, և բողոքն ուղղված է եղել ոչ թե մետրոպոլիտենի ղեկավարության, այլ կառավարության ընդունած օրենքի դեմ: Նա նաև նշեց, որ ամուսինը ներկա պահին գնացել է իրավաբանների հետ հանդիպման, որպեսզի հասկանա, թե հետո ինչպես պետք է պաշտպանի իր իրավունքները: Այսօր առավոտյան նրա ամուսնուն մետոպոլիտենի տնօրենները ներկայացրել են աշխատանքից հեռացման դիմումը, սակայն այդ երեք աշխատակիցները դեռևս չեն ստորագրել որևէ փաստաթուղթ: