|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Կարծում եմ` տնօրինությունը կմիջնորդի գործընկերներիս պահանջին, եւ երկուշաբթի օրվանից նորմալ ընթացքով աշխատանքը կշարունակվի»,- Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Ալ. Սպենդիարյանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Հացագործյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենց կոլեկտիվի եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանիհանդիպումից հետո նախարարը խոստացել է հարցին լուծում տալ եւ մինչեւ փետրվարի 28-ը լուծել բոլոր ֆինանսական հարցերը, այդ թվում` աշխատավարձերի հետ կապված:
«Ցավոք, բարձրացված հարցը` պարտադիր կուտակայինը, միայն մեր ոլորտին չի առնչվում, եւ չնայած ես հոգեպես իմ գործընկերների հետ եմ, բայց, կարծում եմ, որ պետք է արվի հնարավորը, որպեսզի գործը շարունակվի, աշխատանքը չկանգնի, եւ ոչ ոք չտուժի: Տեսնենք, նախարարը խոստացել է, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց տիկին Հացագործյանը: