|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ալ. Սպենդիարյանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները հանդիպել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց թատրոնի փոխտնօրեն Սուրեն Աղաբաբյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ հանդիպման ժամանակ քննարկվել են բոլոր հարցերը, հնչել են տեսակետներ ե՛ւ նախարարի, ե՛ւ աշխատակիցների կողմից:
«Կոլեկտիվն ըմբռնել է նախարարի կողմից բարձրացված հարցերը, նախարարը` կոլեկտիվի: Մեր Կառավարման խորհուրդն այդ ամենն ընդունել է ի գիտություն, խնդրել որոշակի ժամանակ, որպեսզի քննարկվի, քանի որ 5-10 րոպեում նման հարցերը չեն լուծվում: Բարձրացված խնդրին պահի, րոպեի լուծում տալ չենք կարող»,- ասաց Աղաբաբյանը:
Նրա հավաստմամբ` թատրոնում լրիվ հանգիստ վիճակ է. «Մեզ մոտ խաղաղ վիճակ է, դասերն ընթանում են, փորձերը` նույնպես: Ոչ մի անհանգիստ վիճակ չունենք եւ, կարելի է ասել, չենք էլ ունեցել»: