|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Անուշ» ներկայացումը չի կայացել: Օպերայի և բալետի թատրոնի դերասաններն ու պարողները հրաժարվել են բեմ դուրս գալ, նրանք բողոքել են պարտադիր կենսաթոշականին ֆոնդի համար արված պահումների դեմ:
Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի փոխտնօրեն Սուրեն Աղաբաբյանը հաստատեց, որ պահումներ արվել են, բայց այդ գումարը չեն փոխանցել:
«Այսօր պետք է փորձենք հանդիպել ողջ թիմով, լսենք իրար, հասկանանք: Սա, այո, խնդիր է, որը պետք է հանգուցալուծվի: Ժողովրդի մեջ թյուր ու սխալ կարծիք կա, դրա համար պետք է հավաքվենք ողջ անձնակազմով ու փորձենք հարցին լուծում տալ»,- ասաց նա: