|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից դուրս եկած` Կ.Պոլսից ընտրված արդեն անկախ պատգամավոր, հայտնի ֆուտբոլիստ Հաքան Շուքուրը մի շարք հայտարարություններ է արել դեկտեմբերի 17-ի գործողության մասին. հայտնում է hurriyet-ը:
Շուքուրը, համոզված լինելով, որ եղել է կաշառակերություն, ասել է. «25 տարի ֆուտբոլ եմ խաղացել, 4,5 միլիոն դոլար չունեմ: Իսկ «Հալք» բանկի տնօրենն ունի»:
Լրագրողների հարցին, թե ի՞ր ցանկությունն է եղել լինել պատգամավոր, Շուքուրը պատասխանել է. «Դա վարչապետի առաջարկն էր: Նա իր ծննդյան օրը` փետրվարի 26-ին, ինձ նույնպես հրավիրել էր Դոլմաբահչե պալատ: Ես չէի մտածում, որ նման բան կառաջարկի: Սակայն ընդունեցի` մտածելով` երկրի վարչապետն է»: