|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` մի շարք բուհերի տրվել է նախազգուշացում:
Այսօր նախարարը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` ՀՀ մի շարք բուհեր` «Սյունիք» ինստիտուտը, Երևանի «Գլաձոր» համալսարանը, Հյուսիսային համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Ուրարտու համալսարանը, «Ազպաթ-վետերան» դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը, Երևանի «Մանց» համալսարանը, Մովսես Խորենացու անվան համալսարանը, Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսա-իրավագիտական համալսարանը, Գյումրու «Պրոգրես» համալսարանը բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի լիցենզիայի պայմանների և պահանջների խախտման կապակցությամբ ստացել են նախազգուշացում:
Համաձայն հրամանների` վերոնշյալ բուհերի համար սահմանվել են համապատասխան ժամկետներ` խախտումների վերացման վերաբերյալ հիմնավորող փաստաթղթեր ԿԳՆ ներկայացնելու համար: