|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի որդուն` Ավետիս Ավետիսյանին, հրավիրել էին կենտրոնական հավաքակայան` զորակոչելու բանակ:
Քիչ առաջ yerkir.am-ին Ավետիսի ավագ եղբայրը` Նորայր Ավետիսյանը, հայտնեց, որ Ավետիսը վիճակահանությամբ ծառայության է անցել Վանաձորի զորամասում: Նա նաև տեղեկացրեց, որ եղբորն առայժմ դուրս չեն բերել հավաքակայանից:
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանի երկու որդիներն էլ ծառայել են բանակում:
Հիշեցնենք, որ ազատամարտիկի որդին սրտի ու վահանաձեւ գեղձի հետ կապված առողջական խնդիրներ ունի, եւ նրա զորակոչը մի քանի անգամ հետաձգվել էր: