|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Չնայած սաստիկ ցրտին` ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին սատարող տասնյակ ազատամարտիկներ հավաքվել են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ: «Խաչակիրներ» ՀԿ-ի նախագահ Գագիկ Սարուխանյանը հայտարարեց, որ իրենք մինչեւ վերջ մնալու են` մինչև պարզ կդառնա իրենց ընկերոջ նկատմամբ դատարանի կայացրած որոշումը:
«Քննիչ Զախարյանը չի տիրապետում իրավիճակին: Այս 4 ամսվա ընթացքում քննիչները հանրապետությունով ընկած լրացուցիչ ապացույցներ են փնտրում գործին կցելու համար, քանի որ եթե գործն այս տեսքով մտնի դատարան, իրենք խայտառակ կլինեն»,- ասաց նա:
Այս պահին ազատամարտիկները, ՀՀ դրոշները եւ Վոլոդյա Ավետիսյանին պաշպանող գրություններով պաստառները պարզած, վանկարում են «ազատություն»:
Նշենք, որ դատական նիստը, որը պետք է ընթանա դռնփակ կարգով, դեռ չի մեկնարկել: