|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր այցելելել է «Վարդաշեն» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հանդիպումներ է ունեցել նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Վահե Մկրտչյանի, Ալեք Պողոսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Ավետիս Ավետիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Սեւակ Մնացականյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Ալբերտ Մարգարյանի, Արմեն Հովհաննիսյանի, Հայկ Հարությունյանի հետ:
Իր ֆեյսբուքյան էջում պատգամավորը գրել է. «Հանդիպեցի նաեւ ազատամարտիկ-ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանի հետ: Տպավորիչ էր փաստը, որ նրանց բոլորին ավելի շատ հետաքրքրում էր Հայաստանի, քան թե իրենց անձնական ճակատագիրը: Թերեւս՝ հենց սրանում է քաղբանտարկյալի առանձնահատկությունը»: