|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2013թ. դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն անձամբ է գնացել ԼՂՀ ոստիկանություն եւ խիստ հանձնարարականներ տվել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Վիտալի Բալասանյանի եղբայրը` Վաչիկ Բալասանյանը. «Սահակյանն ասել է, որ բոլոր ուժային կառույցները համատեղ քննություն տանեն եւ հատ-հատ այն բացահայտեն»: Վաչիկ Բալասանյանը նաև տեղեկացրել է, որ այդ օրը Բակո Սահակյանը եւ Վիտալի Բալասանյանը ոստիկանությունում հանդիպել են ու զրուցել. «Երկար քննարկում չի եղել, բայց զրուցել են: Ես վստահ եմ, որ այս գործով քննչական մարմինները լուրջ զբաղվում են, ու այն կբացահայտվի»:
Հիշեցնենք, որ նշված օրը Բալասանյանի մեքենային ամրացված ինքնաշեն պայթուցիկը շրջադարձի վրա արգելակելու ժամանակ պոկվել եւ ընկել էր՝ ձախողելով պլանավորված պայթյունը: