|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ազգային ժողովում տեսախցիկների թիվն ավելացել է: Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ լրագրողների համար առանձնացված աշխատանքային հատվածի՝ օթյակի հարակից տարածքում մի քանի տեսախցիկներ են ավելացել երեկ: Թե որն է պատճառը, հստակ չէ, բայց, ըստ ներքին խոսակցությունների, ԱԺ ղեկավարությունը ցանկանում է ուշադրության կենտրոնում պահել լրագրողների անցուդարձը:
Թեև ասում են, թե տեսախցիկները տեղադրվել են, որ լրագրողները շենքի ներսում չծխեն, բայց պարզից էլ պարզ է, որ շենքում ոչ միայն լրագրողներն են ծխում:
Նշենք, որ վերջին շրջանում լրագրողները բողոքում են նաև հանգամանքից, որ ամեն անգամ ԱԺ շենքից դուրս գալիս անվտանգության աշխատակիցները ստուգում են պայուսակները: Բազմաթիվ բողոքներից հետո հարցը շարունակվում է այդպես էլ չլուծված մնալ, ավելին՝ այժմ էլ լրագրողների տեղաշարժն է վերահսկելի դառնում: