|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Բարով տեսնենք իրար»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը`SAS-ի Արտակը`հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք կոկորդիլոս ներկրել, այդ միտքը Ձեզ մո՞տ է առաջացել, թե ինչ-որ մեկը հուշել է:
Հիշեցնենք, որ պատգամավորին պատկանող SAS սուպերմարկետների ցանցում կոկորդիլոս է վաճառվում, ինչը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել: Պատգամավորն անպատասխան թողեց մեր հարցը, թե բիզնեսի առումով կոկորդիլոսի վաճառքն արդարացնո՞ւմ է իրեն, թե՞ յուրօրինակ երեւալու համար է ներկրել:
Նա չպատասխանեց նաեւ հարցին`իր ամանորյա սեղանին կոկորդիլոս դնելո՞ւ է, թե`ոչ: Aravot.am-ի եւ Panorama.am-ի հետ զրույցում պատգամավորը միայն ասաց, որ ներկրվել էր չորս կոկորդիլոս, բայց օրերս եւս 12-ը կներկրվի, բոլորն էլ պատվիրված են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/12/20/416736/