Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
«Հայկական ժամանակը» գրում է.«SAS սուպերմարկետների ցանցն այս օրերին ակտիվորեն գովազդում է ապխտած կոկորդիլոս, որ ինչ-որ մարդիկ պետք է գնեն և տեղադրեն իրենց Նոր տարվա սեղաններին՝ ըստ ամենայնի, հաջորդ տարի կոկորդիլոս դառնալու ակնկալիքով։
Պարզվում է` այս կենդանու մեկ հատն արժե 380 հազար դրամ։ Երկարությունը 90 սմ է, լայնությունը՝ 40: Սուպերմարկետների ցանցում առայժմ դրանց թիվը 2-3-ն է, բայց խոստանում են պահանջարկի դեպքում ներկրել ավելին։ Այսինքն, եթե տոնական սեղանին 1000 դոլարանոց կոկորդիլոս դնողներ Հայաստանում երեքից ավելի գտնվեն, SAS-ը նորերը կներկրի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։