|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այս գիշեր Գերմանիայից Հայաստան կտեղափոխեն արձակագիր Լեւոն Խեչոյանին: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ մամլո պատասխանատու Անահիտ Հայթայանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի կարգադրությամբ, Խեչոյանն անմիջապես կհոսպիտալացվի:
«Նրան ինքնաթիռից ավիացիայի շտոպօգնության մեքենայով կհանեն օդանավակայանի տարածքից, որից հետո մեր շտապօգնության մեքենայով կտեղափոխեն հիվանդանոց»,- ասաց Հայթայանը: