|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը երեկ ընդդիմության հետ կայացած կլոր սեղանի ընթացքում ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկի հետ վիճաբանության ժամանակ խոստացել է իր պաշտոնի վերաբերյալ որոշում կայացնել. հայտնում է Газета.Ru-ն:
Զրույցի ժամանակ Յացենյուկն ասել է, որ երկրում ճգնաժամի հիմնական պատճառն այն է, որ Ազարովն ամուր կպել է իր աթոռից և չի ցանկանում հրաժարական տալ:
«Ինչ վերաբերում է իմ պաշտոնին…Ես իմ համարձակությունն ունեմ և որոշում կկայացնեմ: Դու էլ համարձակություն ունեցիր (Յացենյուկին) և պատասխանատվություն վերցրու քեզ վրա»,- ասել է նա: