|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նախազգուշացրել է խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիին, որ կհեռանա պաշտոնից, եթե նախագահ Միշել Աունը մերժի իր առաջարկած նախարարների նոր ցուցակը:
Ըստ լիբանանյան «961» թերթի՝ անցած տարվա հոկտեմբերի 22-ին վարչապետ նշանակված Հարիրին վերջին 6 ամիսների ընթացքում ակնկալում էր, որ նախագահ Աունը և «Ազատ հայրենասիրական շարժման» առաջնորդ Ջիբրան Բասիլը «կփափկեն» և ազգային շահերը վեր կդասեն անձնական ցանկություններից:
«Բայց մենք հույսը կորցրել ենք, նույնիսկ՝ կառավարության կողմից մարդկային համակրանքի առումով»,- ասել է Հարիրին:
Լիբանանում կառավարություն ստեղծելու ջանքերը շարունակվում են դեկտեմբերի 9-ից, երբ Հարիրին նախագահին առաջարկեց կաբինետի կազմը: Աունը, սակայն, հրաժարվեց հաստատել այն: Աունի վերջին հանդիպումը Հարիրիի հետ տեղի ունեցավ մարտի 22-ին, երբ քաղաքական գործիչները կրկին չկարողացան համաձայնության գալ ապագա կաբինետում քրիստոնյա և մուսուլման համայնքների թեկնածուների միջև նախարարների պաշտոնների բաշխման հարցում: