|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միության հայտարարությունը Ահմեդ Դավութօղլուի այցի կապակցությամբ
Դատապարտում ենք պաշտոնական Անկարայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հարցում շարունակաբար առաջ քաշվող նախապայմանները եւ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի կողմից վերջերս արված հայտարարության մեջ դրանց վերահաստատումը:
Եթե Թուրքիան շարունակելու է նախապայմաններ առաջ քաշել, ապա Հայաստանը եւս պետք է առաջ քաշի իր նախապայմանները՝ Հայոց ցեղասպանության ճանաչում, հետեւանքների վերացում եւ փոխհատուցում, հայկական տարածքների ապօրինի օկուպացիայի վերացում: Խուսափելու համար անհատական բողոքի ակցիաներից և այս հարցում մեր հասարակության միասնականությունը ցույց տալու նպատակով՝ «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը հայտարարում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի դեմ նախապես այլ վայրում նախատեսված իր բողոքի ակցիան տեղափոխում է Արմենիա Մարիոթ հյուրանոցի առջև, դեկտեմբերի 12-ին ժամը 9:30-ին՝ համատեղելով այն այլ կուսակցությունների ուսանողական և երիտասարդական միությունների բողոքի ակցիաների հետ: