|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայի Քոնիա քաղաքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 9 անդամ, ովքեր իբր պլանավորել էին ահաբեկչություն իրականացնել երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նկատմամբ։
Ըստ Milliyet-ի` ձերբակալված 9 անձանց թվում կա կին:
Հարցաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ հարձակումը պետք է տեղի ունենար անցյալ շաբաթ՝ Դավութօղլուի այցի ընթացքում:
Թերթի տվյալներով` հարձակումը ձախողվել է, քանի որ անվտանգության միջոցառումների պատճառով ԻՊ անդամները չեն կարողացել մտնել հրապարակ, որտեղ ելույթ պետք է ունենար վարչապետը։