Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Արդեն հայտնել ենք, որ Վիլնյուսյան գագաթաժողովին զուգահեռ երեկ Կազանում կայացել է «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային ֆորումը: Ֆորումի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից հրաժարվելու որոշումը և եվրասիական ինտեգրման մասնակից պետությունների շահերը:
ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը բացատրել է՝ ինչով է վտանգավոր Ուկրաինայի համար «եվրաերջանկությունը»:
«Մենք ձեզ հետ ականատես եղանք այն աննախադեպ ճնշումներին, որ Արևմուտքը գործադրում էր Ուկրաինայի վրա: Դրվեցին տարբեր պահանջներ, նշանակվեցին վերջնագրային ժամկետներ: Նախ` Ուկրաինային խոստումներ էին տալիս, որ ասոցացման համաձայնագիրը կհանգեցնի երկրի կյանքի մակարդակի բարձրացման, այժմ ուկրաինացիներին խնդրում են սպասել ևս 8-10 տարի, համբերությամբ զինվել, փակել գործարանները, զանգվածային գործազրկության պայմաններում հայտնվել, և գուցե դրանից հետո «եվրաերջանկությունը» կայցելի նրանց»,- ասել է Նարիշկինը: