|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այնպիսի մարդիկ, ինչպիսին ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն է, արժանի են Նոբելյան մրցանակի: Այդ մասին շվեյցարական RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Կարծում եմ, որ այնպիսի մարդիկ, ինչպիսին Բլատերն է կամ միջազգային մարզական կառույցների, օրինակ` Օլիմպիական կոմիեի նախագահը, արժանի են հատուկ վերաբերմունքի»,- ասել է Պուտինը:
Նա անթույլատրելի է համարել ԱՄՆ գործողությունները ՖԻՖԱ-ի դեմ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ հայցով մայիսին ձերբակալվեցին ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր մեղադրվում էին փողերի լվացման մեջ: Հենց այդ սկանդալից հետո Բլատերից պահանջեցին հեռանալ: Սակայն ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում կառույցի գործող նախագահը հաղթեց, ինչից որոշ ժամանակ անց հայտարարեց, որ, այնուամենայնիվ, կհեռանա: