|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը:
Հիմնական զեկուցողն էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հարցի վերաբերյալ հարցուպատասխանից հետո ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդես եկան հարցի վերաբերյալ ելույթներով։
«Փաստաթղթին պայմանագիր կանվանենք, կանոնակարգ, թե օրենք՝ այն զուրկ է իրավական որոշակիության սկզբունքներից: Ինչպե՞ս եք մտել այս ծանրագույն բեռի տակ, որի համար պատասխան տալու ժամանակը գալու է»,- իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։