|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմում վերապատրաստվելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունից Երևան են ժամանել յոթ ճանաչված իրավապաշտպաններ: Փակ հաստատություններում Հայաստանի օմբուդսմենի մոնիթորինգային փորձը համարելով օրինակելի` Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է փորձի փոխանակման այս ծրագիրը, որի նպատակն է ռուս իրավապաշտպաններին ծանոթացնել Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտում գործող` բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի արդյունավետ գործունեությանը:
Հայաստանում ռուս իրավապաշտպանների վերապատրաստման այս նախաձեռնությունն իրականացվում է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի և Ռուսաստանի նրա գործընկեր Վլադիմիր Լուկինի համագործակցության շրջանակներում՝ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և խտրականության դեմ պայքարի դիրեկտորիատի աջակցությամբ: Եռօրյա այցի ընթացքում ռուս իրավապաշտպաններն այցելել են բանտեր, ոստիկանության բաժանմունքներ, հատուկ դպրոցներ և հոգեբուժարաններ: Այցերի ժամանակ Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտում ձևավորված` բռնությունների կանխարգելման մեխանիզմի իրավապաշտպանները ռուս գործընկերներին ներկայացրել են փակ հաստատություններում մոնիթորինգ իրականացնելու իրենց փորձն ու հմտությունները, ինչպես նաև անցկացրել են գործնական աշխատանքներ:
Նոյեմբերի 29-ին տեղի կունենա այցի ամփոփիչ քննարկումը, որի ընթացքում ռուս իրավապաշտպանները Հայաստանի օմբուդսմենին կներկայացնեն այս ընթացքում ստացած իրենց տպավորությունները: Օմբուդսմենի հետ հանդիպմանը կմասնակցեն նաև տեղական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ: