|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Oգոստոսի 26-ին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում մեկնարկել է մշակույթի նախարարության կազմակերպված «Կադրերի վերապատրաստում» ծրագրի շրջանակում «Թանգարանների ֆոնդային աշխատողների վերապատրաստում» թեմայով հնգօրյա դասընթացը։ Այն վարում է ՀՊՄՀ թանգարանագիտություն և գրադարանագիտություն ամբիոնի դասախոս Նորա Դայանը։
Վերապատրաստմանը մասնակցում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մի շարք թանգարանների գլխավոր ֆոնդապահներ և մասնագետներ։ Վերապատրաստման ընթացքում կներկայացվեն ֆոնդային աշխատանքի համալրման, հաշվառման, տարբեր ժամանակաշրջանների բովանդակության և համապատասխան ձևերի վերաբերյալ տեղեկատվական նյութեր:
Դասընթացի մեկնարկի օրը մասնակիցները շրջել են Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը, կենդանի կատարմամբ ունկնդրել կոմպոզիտորի մշակմամբ «Ղարիբ բլբուլ» երգից մի հատված, հնչեցրել Սպենդիարաֆոնն ու ղեկավարել վիրտուալ նվագախումբը։