|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում կայանալիք` դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադային մասնակցելու նպատակով Բրազիլիա է մեկնել Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը:
Խաղերի ծրագրում ընդգրկված է 8 մարզաձև: Հայաստանը ներկայացուցիչները հանդես կգան հինգ մարզաձևում՝ շախմատ, լող, աթլետիկա, մարմնամարզություն և ձյուդո:
Հայաստանի դպրոցականների թիմերում ընդգրկվել են հանրապետության դպրոցականների առաջնություններում հաղթած պատանի մարզիկները:
2011-ին Հայաստանը կովկասյան երկրներից միակն է, որ դարձել է դպրոցական մարզիկների համաշխարհային ֆեդերացիայի լիիրավ անդամ և իրավունք ստացել մասնակցելու Միջազգային ֆեդերացիայի կազմակերպած բոլոր միջոցառումներին:
Բրազիլիայում կխաղարկվի մեդալների 78 հավաքածու, խաղերին կմասնակցեն 1996-1999թթ. ծնված մարզիկներ՝ աշխարհի 40 երկրներից: Հայաստանը խաղերին մասնակցում է առաջին անգամ: