|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ մշակույթի նախարարության և Մեքսիկայում ՀՀ դեսպանության համագործակցության շնորհիվ Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցում է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 6-ը տեղի ունեցող Գվադալահարայի գրքի միջազգային փառատոնին:
Հայկական տաղավարը ներկայացված է շուրջ 180 անուն (ավելի քան 2000 կտոր) գրքով, որոնք տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև իսպանախոս հայկական համայնքներում՝ Արգենտինայում, Ուրուգվայում, Իսպանիայում, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համայնքներում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարը մեքսիկացի ընթերցողներին, հանրային և համալսարանական գրադարաններին ներկայացրեց Ցեղասպանության թեմայով բազմաթիվ աշխատություններ, այդ թվում՝ Մեքսիկայում գործող «ԱԲԳ» hրատակչության կողմից լույս ընծայված Մարտիրոս Չիտչյանի «Մահվան եզրին» հուշերը (իսպաներեն լեզվով) և Մեքսիկայի հեղինակավոր վերլուծական կենտրոնի՝ CIDE-ի կողմից հրապարակված «Հայաստան՝ մի պատմություն» ժողովածուն:
Փառատոնը, որն անցկացվում է 1987 թ.-ից, համարվում է Լատինական Ամերիկայի խոշորագույն և աշխարհի մեծությամբ երկրորդ գրքի ցուցահանդես-փառատոնը: Կազմակերպիչների գնահատմամբ՝ փառատոնի այցելուների թիվն այս տարի գերազանցելու է 800,000-ը, իսկ մասնակից երկրների թիվն արդեն գերազանցել է 60-ը: