|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Վարչապետի գավաթ» ամենամյա ֆուտբոլային մրցաշարում հաղթեց ՊՆ-ի թիմը: Հիշեցնենք, որ ՊՆ-ի թիմը մրցում էր ոստիկանության թիմի հետ: Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակի ընթացքում թիմերից եւ ոչ մեկը գոլ չխփեց եւ միայն 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում (4:5) հաղթող ճանաչվեց ՊՆ-ի թիմը:
Խաղին հետեւում էր նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ խաղը բավականին լարված էր, նաեւ հայտնեց, որ սատարում էր երկու թիմերին էլ` կարեւորը հետաքրքիր եւ գեղեցիկ խաղն է:
Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ այս անգամ խաղն ավելի լավ էր կազմակերպված, բայց եզրափակիչում թիմերն ավելի վատ հանդես եկան, քան նախորդ խաղերում: