|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ հայ անվանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին. տեղեկացնում է Արցախի նախագահի մամլո գրասենյակը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում սպորտի, մասնավորապես, ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեր հանրապետության տարբեր շրջաններում մարզադաշտեր կառուցելու վերաբերյալ:
ԼՂՀ ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային եւ Հենրիխ Մխիթարյանին` Արցախում սպորտի զարգացմանը աջակցելու եւ տարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելու համար: