|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ` Մոսկվայի ժամանակով 19։25-ին, վթարի է ենթարկվել Մոսկվա-Կազան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը: Վայրէջք կատարելու ժամանակ օդանավի թևը դիպել է գետնին, եւ ինքնաթիռը պայթել է:
Ինքնաթիռում եղել են 44 ուղևոր և ինքնաթիռի անձնակազմը: Բոլոր ուղևորները զոհվել են: Նրանց թվում է եղել նաև Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի որդին` Իրեկը:
Ըստ ИТАР-ТАСС-ի՝ այդ Boing-737-ը 2001-ին տեղի ունեցած վթարից հետո վերանորոգվել էր Բրազիլիայում: Վթարն այն ժամանակ կրկին տեղի էր ունեցել վայրէջքի ժամանակ: Տարհանման արդյունքում հաջողվել էր փրկել ինքնաթիռի բոլոր` 102 ուղևորներին, սակայն օդանավը զգալիորեն վնասվել էր և վերանորոգման կարիք ուներ: