|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բողոքի ցույցի 2 մասնակիցներ, որոնք 25 կետանոց պահանջաթուղթ էին կազմել, քիչ առաջ մտել են ՀՀԿ կուսակցության գրասենյակ եւ փաստաթուղթը հանձնել գրասենյակի` Թադևոսյան ազգանունով աշխատակցին, որը պատասխանատու է կազմակերպչական հարցերի համար: Թադեւոսյանն ընդունել է դիմումը, խոսել բողոքողների հետ և ասել, որ պահանջներն անպայման կքննարկվեն:
Երբ ակտիվիստները նշել են, որ կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչն ընդունելու դեպքում իրենք ի վիճակի չեն լինի պահել իրենց ընտանիքներ, նրանց զրուցակիցը հավաստիացրել է, որ շուտով հաճելի անակնկալներ են լինելու:
Հարցին` ինչո՞ւ են ՀՀԿ պատգամավորները բոյկոտել նիստը, Թադևոսյանը պատասխանել է, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԶԼՄ-ներում կտարածի այդ հարցի պատասխանը, և բոլոր կիմանան ողջ իրողությունը:
Ներկայումս ցույցը դադարեցվում է: Մասնակիցները որոշել են վաղը հավաքվել Մաշտոցի պուրակում՝ հանրային քննարկման: Նրանք պնդում են, որ գնալու են մինչև վերջ, եթե պետք է լինի նույնիսկ պատրաստ են դիմել Սահմանադրական դատարան: