|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անկարայում արդեն 9-րդ օրն է` շարունակվում են հակակառավարական ցույցերը: Հունիսի 8-ին ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կրկին ստիպված է եղել արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառել. հայտնում է France-Presse-ը:
Ցուցարարների թվի, ինչպես նաև զոհերի ու տուժածների մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները Թուրքիայում նախապես ուղղված էին Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի այգին ոչնչացնելու եւ դրա տեղում առեւտրի կենտրոն կառուցելու դեմ: Հետագայում բնապահպանական պահանջները վերածվեցին քաղաքականի. ցուցարարները պահանջում են կառավարության եւ վարչապետ Էրդողանի հրաժարականը: