|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, ով նոյեմբերի 9-ին Տեխասում ռևանշ-մենամարտն է անցկացնելու ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ, հայտարարել է, որ երկար ժամանակ սպասելուց հետո պատրաստ է աշխարհին ապացուցել, թե ով է լավագույնը:
«Ես նրան կկանգնեցնեմ, ես ամբողջ աշխարհին ապացուցելու եմ, որ աշխարհն իր շուրջը չի պտտվում, այլ իմ: Ես ունեմ ավելի շատ հմտություններ, ուժ և շատ նպատակասլաց եմ: Գիտեմ, թե ինչ է Դոներն անելու, և գիտեմ նաև` ես ինչ կանեմ: Ես դուրս եմ գալու և տապալեմ նրան: Երկար ժամանակ սպասեցի և հիմա ուզում եմ ապացուցել ամբողջ աշխարհին, որ այս մենամարտին պատրաստ եմ: Ես նրան հեշտ կհաղթեմ: Ցույց կտամ աշխարհին, թե ինչքան լավն եմ ես»,- Դարչինյանի խոսքն է մեջբերում boxingscene.com-ը:
Հիշեցնենք, որ Դոները և Դարչինյանը առաջին անգամ մենամարտել են 2007-ին: Այդ ժամանակ տեխնիկական նոկաուտով ֆիլիպինցի Դոները առավելության հասավ Վիկի նկատմամբ: Այնուհետև մարզիկը բազմիցս հրաժարվել է ընդունել Դարչինյանի մարտահրավերները: