|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակողական ոճի կիսապաշտպան Աղվան Պապիկյանը կարծում է, որ հնարավորություն կունենա մարզվելու ակումբի առաջին թիմի հետ:
«Ես դեռ երեք ամիս ժամանակ ունեմ` ինձ ցույց տալու: Ցանկանում եմ հնարավորինս արագ անցնել առաջին թիմի հետ մարզումներին: Ամեն ինչ կանեմ, որպեսզի հասնեմ դրան: Առայժմ պետք է մտածեմ երիտասարդական հավաքականում լավ հանդես գալու մասին: Իսկ «Սպարտակ»-ում բոլորին ցույց կտամ, թե ինչպիսի ֆուտբոլիստ եմ ես», - ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Armfootball-ը: