|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ պետական բյուջեից բավական լուրջ միջոցներ է տրամադրել հուշանվեր խմիչքի «կոմպլեկտներ» գնելու համար: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ նախարարությունն այդ նպատակով ծախսել է 3 մլն 116 հազար դրամ` մոտ 7 հազար 600 ԱՄՆ դոլար:
Հուշանվերները եղել են իտալական Chinelli ֆիրմայի: «Կոմպլեկտը» բաղկացած է եղել ՀՀ զինանշանով 1-լիտրանոց շշից ու ՀՀ զինանշանով 6 բաժակներից: Ընդ որում, այդ «կոմպլեկտների» մի մասի վրա ՀՀ զինանշանը եղել է ոսկեզօծ, մյուս մասի վրա` արծաթազօծ: Ոսկեզօծ զինանշանով «կոմպլեկտներից» յուրաքանչյուրի արժեքը եղել է 63 հազար, իսկ արծաթյա «կոմպլեկտինը»` 61 հազար 300 դրամ: