|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն քրեական դատարանում երեկ հրապարակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ մյուսների դատավճիռը։ 2018-ին հարուցված գործի դատաքննությունը սկսվել էր 2020-ին եւ ավարտվեց ոչնչով: Դատարանը Երանոսյանին մեղավոր ճանաչեց եւ պատիժ նշանակեց 5 տարի ազատազրկում, սակայն հոդվածների մի մասը համաներման տակ ընկավ, մյուսներով վաղեմության ժամկետն էր ավարտվել, ուստի պատիժ չի կրելու։
Վլադիմիր Գասպարյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Նրա պատիժը եւս չի կիրառվի, քանի որ դարձյալ՝ մի մասով համաներում կիրառվեց, մյուս մասով՝ վաղեմություն: Սա կոչվում է պետական ռեսուրսների վատնում` փիառ նպատակներով»: