|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ներկայացրեց «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշման նախագիծը:
Նախագծով նախատեսվում է զբաղվածության քաղաքականության բարեփոխումներ իրականացնել, հստակեցվում է աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները, վերականգնվում են կասեցված ծրագրերը, մեծացվում է ծրագրերի հասցեականությունը, ինչպես նաև հատուկ դայակների ինստիտուտի կիրարկումը:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հավելեց, որ ներկայում ունեն 14 ծրագիր, առաջարկվում է 15-րդը, սակայն այդ ծրագրերի մեծ մասում արձանագրվել են կոռուպցիոն ռիսկեր, պետական միջոցների ուղղակի վատնում և շորթում: Այդ ծրագրերի թվում են, օրինակ, աշխատանքի տոնավաճառների կազմակերպման, գործազուրկներին վերաբերող ծրագրերը և այլն: «Այս տասնչորս ծրագրի առումով մենք լրջագույն խնդիր ունենք»,- ասաց նա: